34329 դիտում
15:37 18-02-2019
Ողբերգական դեպք Կապանում. 80-ամյա կինը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող. «Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Աբգարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ՝ 80-ամյա Սվետլանա Ա.-ն իրենց տանը ննջասենյակի դռնից ռետինե ճկուն թելով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Ոչ մեկին մի մեղադրեք, ես գնում եմ տղաներիս մոտ»։
Քննիչը նշված երկտողն առգրավել է, նշանակվել են մի շաք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
62533 դիտում
12:24 07-10-2022
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է երկտող