2279 դիտում
10:14 19-02-2019
Ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվել մի պատմության մեջ, որը կարող է վտանգավոր լինել Սիրիայում ապրող հայ համայնքի և ՀՀ-ի արտաքին քաղաքականության համար. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունն այդպես էլ որևէ բանական բացատրություն չներկայացրեց՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը։
Հայտարարությունները, որ դա պայմանավորված էր Սիրիայում գոյություն ունեցող մարդասիրական խնդիրների լուծմանն աջակցելու ցանկությամբ, ծիծաղելի էին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Սիրիայում մենք ունենք հայկական համայնք, որին խոցելի ենք դարձնում մեր «մարդասիրական» առաքելությամբ, ապա այդ հայտարարությունները ոչ թե ծիծաղելի, այլ ողբերգական են դառնում։ Սիրիա առաքելություն ուղարկելու քայլը վտանգավոր է մի կողմից՝ այդ երկրում մեր համայնքի համար, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական առումով։
Այսպիսով Հայաստանը սիրիական բարդ ճգնաժամում անցնում է ուղղակիորեն ռուսական կողմը, ինչի առթիվ ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն իսկ հանդես է եկել բավական կոշտ, քննադատական հայտարարությամբ։
Հայաստանն այս քայլով ներքաշվել է շատ բարդ պատմության մեջ՝ առանց Հայաստանի շահի տեսանկյունից որևէ հիմնավոր փաստարկի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվել մի պատմության մեջ, որը կարող է վտանգավոր լինել ինչպես Սիրիայում ապրող հայ համայնքի համար, այնպես էլ՝ Սիրիա ուղարկված առաքելության ու երկարաժամկետ կտրվածքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։
Պատասխանն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից, և այն կապ չունի արտաքին քաղաքականության հետ։
Ճիշտ հակառակը՝ պատճառները թաքնված են Հայաստանի ներսում, իշխանության քայլերում ու մոտիվացիաներում։ Ապրիլյան հեղափոխությունից հետո, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորալ փոփոխություններ չի կրել, Ռուսաստանի իշխանությունները, Վլադիմիր Պուտինը չեն վստահում ՀՀ վարչապետին։
Չեն վստահում ու չեն թաքցնում դա։
Տևական ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այդ անվստահությունը հարթելու, մեղմելու վրա։ Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դրվում։ Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու՝ ՀՀ իշխանությունների քայլը։ Դա արվել է Ռուսաստանին ու անձամբ Վլադիմիր Պուտինին դուր գալու համար։
Եվ Հայաստանի իշխանությանը քիչ են մտահոգել այդ քայլից բխող սպառնալիքները։
Հայաստանի իշխանությունը, ըստ ամենայնի, բավարարված ու շոյված է նրանով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու համար։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
09:58 18-03-2014
Ծառուկյանը ներքաշվել է իր համար օտար և վտանգավոր գործընթացի մեջ․ 168 ժամ
5490 դիտում
10:30 20-03-2018
Պուտինը Ռուսաստանը վտանգավոր փակուղի է մտցնելու, որը չափազանց վտանգավոր է. «168 ժամ»
2407 դիտում
10:38 25-10-2018
ԱՄՆ-ը ցանկանում է էլ ավելի ներքաշվել Արցախի խնդրի կառավարման կառուցվածք. ռուս վերլուծաբան․ «168 ժամ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»