12506 դիտում
15:23 19-02-2019
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի: «[url=https://armenpress.am/arm/news/964782.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց փաստաբան Նազելի Վարդանյանը:
«Տարիներ առաջ դիմեցինք ՄԻԵԴ, 2016 թվականին սկսվեց կոմունիկացիան և հարցեր առաջադրվեցին Հունգարիայի ու Ադրբեջանի կառավարություններին: Ադրբեջանին առաջադրվեցին հարցեր կյանքի իրավունքի խախտման, ազգային խտրականության վերաբերյալ: Նաև հարց կա այն մասին, թե որն է եղել անհրաժեշտությունը, որի հիման վրա Սաֆարովը ստացել է մի շարք արտոնություններ: Հունգարիայի կառավարությանը հարց ենք ուղղել, թե արդյո՞ք ստացել են ադրբեջանական կողմից բոլոր հավաստիացումներն այն մասին, որ Սաֆարովը պատիժը կկրի Բաքվում նույն դատավճռին համապատասխան: Ինչպես նաև հարց է եղել այն մասին, թե արդյոք մինչև 2012 թվականը Ադրբեջանը դիմել է Հունգարիային՝ Սաֆարովին արտահանձնելու խնդրանքով, եթե այո, ապա ինչ հիմքով է մերժվել: Պատահական չէ, որ այս հարցը տրվել է, որովհետև հիմքեր են եղել, որ մերժվել է Ադրբեջանի խնդրանքը: Հիմա ցանկանում ենք, որ դրանք ներկայացվեն կոնկրետ փաստաթղթերով»,-ասաց Նազելի Վարդանյանը:
Փաստաբանը նշեց, որ այժմ ՄԻԵԴ ներկայացված գանգատով կոմունիկացիան ավարտման փուլում է, ակնկալվում է, որ այս տարի որոշում կլինի:
«Մեր պահանջն է Ռամիլ Սաֆարովին վերադարձնել Հունգարիա կամ երրորդ երկիր, որտեղ նա իր պատիժը կկրի: Եթե այդպես չլինի, ապա ճանապարհներ կան այլ դատարաններ դիմելու, դրա մասին պետք է մտածել: Այն, որ մենք հետևողական ենք, բոլորն էլ տեսնում են, պետք է գնալ առաջ»,-ասաց Նազելի Վարդանյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/964782.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
57100 դիտում
18:38 19-02-2017
Շրջվեցի ու տեսա ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնել էր Մարգարյանի անկողնու մոտ․ Քութի Բալաշ
3766 դիտում
21:39 19-02-2016
2004 թվականի այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան