211652_close_icon
views-count1510 դիտում article-date 16:41 20-02-2019

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սեյրան Մինասյանը

Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին: Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ-ին՝ Գյումրիում: 1985թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Սեյրան Մինասյանի գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է քիմիական ռեակցիաների կինետիկան և մոդելավորումը, կենսակտիվ մետաղախելատների և հակաօքսիդիչների ռեակցիաները, շրջակա միջավայրի քիմիան: Սեյրան Մինասյանը 55 գիտական հոդվածի, 65 գիտական զեկուցումների թեզիսի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն էր: 2016թ-ից ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գործող Քիմիայի մասնագիտական 017 խորհրդի անդամ է: Սեյրան Մինասյանը զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր