3383 դիտում
10:04 22-02-2019
Արմեն Սարգսյանի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի մտքերն իրար են խառնել. ինչո՞ւ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին շրջանի հանդիպումները խախտել են վարչապետի ու նրա շրջապատի անդորրը։ Այն մակարդակի հանդիպումները, որ Արմեն Սարգսյանն ունեցավ Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, մտքերն իրար են խառնել»։
Թերթը հավելում է, որ օր օրի նախագահի վարկանիշի ավելացման և սեփական վարկանիշի նվազեցման հեռանկարը բավական լավ հասկանալով, մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է տեղեկատվական բացասական ֆոն ստեղծել նախագահի շուրջ։
Այն է՝ քանի որ Արմեն Սարգսյանը Սահմանադրությամբ գրեթե լիազորություններ չունի, դրսում հայտնած նրա «մեծ-մեծ» տեսլականները, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ոչինչ են, ընդամենը օդում կախված խոսքեր, որովհետև Սահմանադրությունը նրան ոչ մի լծակ չի տալիս, որ դրանք կյանքի կոչի։
Ի դեմս նախագահի, Նիկոլ Փաշինյանն իրեն լուրջ մրցակից է տեսնում, որը քաղաքական անկանխատեսելի զարգացումների ժամանակ կարող է մեծ դերակատարում ունենալ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2675 դիտում
16:37 30-12-2015
53-ամյա Լիլյան իր հեռախոսազանգով ոստիկանությանը խառնել է իրար, որի համար պատասխան է տալիս օրենքի առաջ
Այս բաժնից
766 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2086 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»