23020 դիտում
20:22 25-03-2016
Դրանք սուտի են. ասում են` երկու տղեն պետք է իրար հետ պսակվեն, երկու աղջիկը` իրար, դրա համար էլ ամեն օր դմփցնում են իրար. Մանվել Գրիգորյան
Պատանի եւ երիտասարդ երկրապահների կրթական ծրագրերը, հայրենասիրական դաստիարակությունն առավել լիարժեք դարձնելու նպատակով Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է գործակցության հուշագրեր ստորագրել նախարարությունների, տարբեր հասարակական հաստատությունների հետ:
ԵԿՄ վարչությունից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացնում են, որ այսօր հերթական հուշագրի ստորագրումն էր:
Հերթական գործընկերը ՍԻԱՍ-ն է` Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիան: Երկրապահն ու ՍԻԱՍ-ը համագործակցության փորձ արդեն իսկ ունեն, պարզապես փաստաթղթային տեսքի բերվեցին հարաբերությունները:
Ըստ այդմ` կողմերը պարտավորվում են սերունդների հայրենասիրական դաստիրակմանն ուղղված միջոցառումների մի ամբողջ շարունակական համալիր իրականացնել:
Միջոցառման ժամանակ ակադեմիայի տնօրեն Արայիկ Բազինյանը ներկայացրել է ՍԻԱՍ-ի ղեկավարության, դասավանդող կազմի եւ սաների կոլեկտիվ դիմումը` ամբողջական կազմով ԵԿՄ շարքերն ընդունվելու մասին:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը իր ելույթում կարեւորեց պատանի երկրապահների դաստիրակությունն ու կրթումը եւ նշեց, որ իրենք ընդգծված կարեւորություն են տալիս պատանի ԵԿՄ-ականների դաստիրակությանը, որ թուրքերը, ադրբեջանցիները, Եվրոպան տեսնի եւ զարմանա, ինչպես նաեւ ավելացրեց.
«Եսիմինչեր չենք արել, բայց աշխարհը տեսնելով այս երխաներին` զարմանում է: Ու մտածված եմ ես դա արել: Սուտի իրենցը դրել են, թե մարդասիրական են, բայց թե ինչ են սիրում, ես էլ չեմ իմանում: Գիտեք չէ՞, ինչ են սիրում. ասում են երկու տղեն պետք է իրար հետ պսակվեն, երկու աղջիկը` իրար: Մարդկային ոչ մի բան չեն սիրում: Դրա համար էլ ամեն օր դմփցնում են իրար, կոտորում են»:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը Մանվել Գրիգորյանի ելույթը ներկայացնում է ստորեւ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
430 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
982 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
640 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը