56151 դիտում
10:54 22-02-2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է կամրջի բետոնե անկյունային հատվածին. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Սարկիսովը իր վարած Opel մակնիշի 91 ՕM 991 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի բետոնե անկյունային հատվածին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Սարկիսովը տեղում մահացել է։
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Այնուհտեև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչութան պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+