211652_close_icon
views-count1320 դիտում article-date 12:48 22-02-2019

ՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արտակ Զեյնալյանը պատգամավորներին տվյալներ ներկայացրեց

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ աշխատանքային քննարկման ընթացքում թվային տվյալներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների վերաբերյալ: «[url=https://armenpress.am/arm/news/965188.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 22-ին նախարարն Ազգային ժողով է եկել հանձնաժողովի հրավերով: «Կառավարությունն իր առջև դեռևս մայիս ամսին խնդիր էր դրել լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մինչև համաներում իրականացնելն այդ խնդիրն արդեն չկար: Մենք ՔԿՀ-ներում կարող ենք պահել 5300-ի չափ կալանավոր: Այսօր 2266-ի չափ դատապարտյալ և կալանավոր կա քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 963-ը՝ կալանավոր, 1303-ը՝ դատապարտյալ: Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում»,- ասաց Զեյնալյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965188.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր