211652_close_icon
views-count1727 դիտում article-date 15:32 22-02-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Արարատ Միրզոյանը կարեւորել է երկկողմ շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական համագործակցության սերտացումն ու փորձի փոխանակումը: Անդրադառնալով ներհայաստանյան վերջին զարգացումներին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ բոլոր այն երկրները, որոնք կարեւորում են երիտասարդ ժողովրդավարությունները, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորումն ու պաշտպանությունը, իրենց աջակցությունը կբերեն մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին: Յոհաննես Դաուման, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել խորացնել եւ ընդլայնել երկկողմ հարաբերությունները` դրանք հասցնելով նոր մակարդակի: Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա, մասնավորապես մշակութային, գիտակրթական ու առեւտրատնտեսական ոլորտներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը վերաբերող հարցերի ու Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի շուրջ:

Նմանատիպ նյութեր