Նորքում զինված խմբի գործով կալանավորված պարագլխին ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել Արթուր Վարդանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս թվավանին Նորքում վնասազերծված հայտնի զինված բանդայի գործով պարագլուխն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա գտնվում է ծանր վիճակում, նրա մոտ կա «Տրոնի» հիվանդություն, ով հնարավոր է՝ մի քանի օր մնա բժիշկների հսկողության տակ և եթե անհրաժեշտություն լինի, վիրահատվելու է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: