211652_close_icon
views-count54822 դիտում article-date 21:02 22-02-2019

Տավուշի մարզում՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի մոտ, ինքնաձիգով Lexus-ի վրա 30-ից ավելի կրակոցներ արձակած 31–ամյա կասկածյալը նախկինում ավազակային հարձակման համար եղել է դատապարտված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը միջնորդություն է ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափնման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցում հաշվառված, սակայն Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի շենքերից մեկում բնակվող, 31-ամյա Արման Ղալեչյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նա կասկածվում է փետրվարի 20-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ արձակելու մեջ, ինչի հետևանքով Ա. Թամրազյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին կրակոցի բազմաթիվ հետքեր, սակայն Ա. Ղալեչյանի կողմից անկախ հանգամանքներում Ա. Թամրազյանի՝ փախուստի դիմելու հետևանքով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ղալեչյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել 6 տարվա ազատազրկման: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/21/1118019/?fbclid=IwAR2OcB0T48MfF77RVfDiAU73zauazAD6YH7p6DYHpx1adfv948ClodpKWDk]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ ոստիկանության և Հայաստանի քննչական կոմիտեի որոշ պաշտոնյաներ անընդհատ ասում էին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, կա վատ աշխատող, որ լավ ոստիկանը, քննիչը պարտավոր են կանխել ցանկացած հանցագործություն, մինչդեռ Տավուշի մարզի որոշ ոստիկաններ, այդ թվում՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Դիլիջանի ոստիկանության բաժնի պետ Սևակ Բադիրյանը դժվար թե չիմանային, որ տարիներ առաջ Դիլիջանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից հետո ազատազրկման դատապարտված ու ազատ արձակված մեղադրյալներից մեկի նկատմամբ չի շարունակվի վենդետան, մինչդեռ այս դեպքում նրանք կարծես, մատների արանքով նային հանցագործությունների նախականխման ու կանխմանը։ Փետրվարի 20-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած մարտաֆիլիմի նմանվող հանցագործությունը դրա վառ ապացույցն էր, մինչդեռ տեղի ոստիկաններն ու քննիչները լավ չեն տիրապետում օպերատիվ իրավիճակին ու նրանք կարող էին կանխել այս հերթական աղմկահարույց հանցագործությունը։ Փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։ Կրակոցներ արձակողն այնուհետև դիմել էր փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից կրակված շուրջ 30 փամփուշտ, ինչպես նաև Lexus GX 470 մակնիշի 50 QQ 700 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են բազմաթիվ կրակոցի հետքեր։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր