211652_close_icon
views-count2874 դիտում article-date 10:35 24-02-2019

Լուծումներ առաջարկող քաղաքական ուժերի դեֆիցիտ կա. խոսում են ցանկություններից, իրար վրա ցեխ են շպրտում, շշպռում, բայց լուծումներ չեն առաջարկում. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

1997 թ.-ի ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը որևէ առնչություն չունի «Խաղաղություն տարածքների դիմաց» մտացածին ֆորմուլայի հետ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/02/23/Levon-Zurabyan/2930839?fbclid=IwAR0QdA9HJiJKGYItaeIYyCbUdKnfOXMKL2Srxd26pwGsAcsIcLQGdzUIfPw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Խաղաղություն տարածքների դիմաց ծրագիր գոյություն չունի առնվազն մեր գիտակցության մեջ: Երբեք հայոց դիվանագիտությունը նման պրոյեկտի մեջ չի մտել, չի քննարկել: Ինձ մնում է միայն ամոթանք հայտնել այդ պրոպագանդային, որ այդ միֆը փորձում են փաթաթել հայ ժողովրդին: 97թ.-ի փուլային տարբերակը որևէ առնչություն չունի «Խաղաղություն տարածքների դիմաց» մտացածին ֆորմուլայի հետ: Լավ է, որ Ադրբեջանի լսարանը, վերջապես, դա մեզնից լսեց: Իրականում 97թ.-ի փուլային տարբերակն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի ու Ադրբեջանի հետ որպես իրավահավասար կողմ պետք է ստորագրի վերջնական փաստաթուղթը, և այնտեղ բոլոր ձևակերպումները նշում են Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Ղարաբաղը ներկայացված է որպես հակամարտության լիիրավ կողմ»,- մանրամասնեց Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ քարոզչությունը միտված էր նրան, որ նսեմացվի հաղթանակը, որը տարել է հայ ժողովուրդը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք: «Մի ամբողջ արշավ էլ սկսել են, որ գնում ենք փոխզիջումների, խաղաղության: Այդ մարդիկ չեն հասկանում, որ մենք զիջումների, փոխզիջումների մասին ամենաշատը խոսել ենք Քելբաջարի գործողություններից առաջ: Փոխզիջումներ մերժելով քաղաքականություն չեն տանում, ոչ մի արդյունքի չեն հասնում»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ հնչեցրած առաջարկություններին, կուսակցության փոխնախագահն ասաց, որ իրենք դժգոհություն են հայտնում և լուծումներ առաջարկում: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/02/23/Levon-Zurabyan/2930839?fbclid=IwAR0QdA9HJiJKGYItaeIYyCbUdKnfOXMKL2Srxd26pwGsAcsIcLQGdzUIfPw]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր