4156 դիտում
10:36 10-04-2018
Զարուհին «ցեխ է շպրտում» նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Դա հաճախորդության թվին պատկանելու հայտարարություն է»: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսպես է բնութագրել «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը երեկ մասնակցել է Արմեն Սարգսյանի երդմնակալությանը և հայտարարել, որ նա լեգիտիմ նախագահ է:
«Դա Սերժ Սարգսյանի գործակալական ցանցը կրող հայտարարություն է: Ցավում եմ, որ տվյալ անձը նման հայտարարությամբ է հանդես եկել, քանի որ այն խորհրդարանը, որը ձևավորվել է 2017-ին, անօրինական է և չի կարող առաջադրել կամ ընտրել որևէ մեկին, բացի այդ մինչ, 2017-ը մենք նույն այս օրը անցել ենք 2013 թվականին, 5 տարի առաջ ես եղել եմ Բաղրամյան պողոտայում։ Հարձակվել են մարդկանց վրա, ճնշել են ժողովրդի արդար ցասումը, և Արմեն Սարգսյանը լռել է»,- հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:
Ըստ Փոստանջյանի, ովքեր նման հայտարարություն են անում, նրանք բռնակալական համակարգի հաճախորդներն են. «Այդ պաշտոնական հայտարարություն անողները հաճախորդաց ցանկի մեջ են»:
Զարմանալի է. Զարուհի Փոստանջյանին «լույս աշխարհ բերեց» Րաֆֆի Հովհաննիսյանը, դարձրեց պատգամավոր ու քաղաքական գործիչ (կարևոր չէ՝ կայացա՞ծ, թե՝ ոչ), բայց այսօր «ուտող-ուրացողի» նման Զարուհին «ցեխ է շպրտում» նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7394 դիտում
10:30 09-03-2018
Ծնողական փառքի մեդալով պարգևատրված Զարուհին 7 երեխա ունի, 7-ն էլ՝ տղա. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»