211652_close_icon
views-count227220 դիտում article-date 22:04 24-02-2019

Առեղծվածային սպանություն Կոտայքի մարզում. «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ գտնվող դաշտում հայտնաբերվել է կրակոցներից սպանված տղամարդու դի. ժամանել են ՀՀ փոխոստիկանապետը, մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը, և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև փորձաքրեագետներն ու դատական բժիշկը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք: Տեղում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են մի քանի քննիչ, ինչպես Կոտայքի մարզային քննչական վարչությունից, այնպես էլ Աբովյանի քննչական բաժնից: Ժամանել է նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով (восьмиконечник): Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: *** [color=#CC0000] 25/02/2019 10։30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի լրացուցիչ զննության արդյունքում հայտնաբերել են 4 հատ պարկուճ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ սպանվածը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Խնուսյանն էր։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է հրազենային 2 վնասվածք՝ աջ բազկի ստորին երրորդականի և կրծքավանդակի աջ և ձախ կեսերի կողմնային մակերեսների շրջանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում դատապարտված է եղել և քրեական աշխարհում համարվել է հեղինակություն։[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր