1702 դիտում
11:08 25-02-2019
Բրիտանական կառավարությունն ուսումնասիրում Է Brexit-ը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը. The Daily Telegraph
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախարարների կաբինետն ուսումնասիրում Է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ժամկետը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/965395.html]Արմենպրես[/url]»-ը, փետրվարի 25-ին հայտնել Է The Daily Telegraph թերթը: Ինչպես նշում են հրատարակության աղբյուրները, կառավարության ղեկավարի դիվանատանը մշակվել Է պլան, որի համաձայն Մեյը պաշտոնապես համապատասխան խնդրանքով կդիմի Եվրամիությանը, եթե մինչեւ մարտի 12-ը բրիտանական խորհրդարանն առաջվա պես պատրաստ չլինի հավանություն տալ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Ինչպես կիրակի օրը հայտարարել Է Մեյն ինքը, հենց մինչեւ այդ ամսաթիվը խորհրդարանում պետք Է նոր քվեարկություն կայանա Բրյուսելի հետ գործարքի նախագծի շուրջ, որի ներկայիս տարբերակը պատգամավորները մերժեցին հունվարի 15-ին:
Հրատարակության տվյալներով՝ նախարարների կաբինետի անդամները գտնում են, որ երկու ամիսը բավական Է իրադրությունն այն փակուղուց դուրս բերելու համար, որում այն այժմ գտնվում Է: Ընդսմին, ըստ The Guardian-ի տվյալների՝ Եվրամիությունում կնախընտրեին Brexit-ը հետաձգել մինչեւ 2020 թվականի վերջը, երբ լրանում Է Եվրամիության հերթական յոթնամյա բյուջետային շրջանը; Ավելի վաղ իշխող Պահպանողական կուսակցությունից 100 խորհրդարանականների ներառող խումբը նախազգուշացրել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ իրենք պատրաստվում են դեմ հանդես գալ նրա գլխավորած կառավարությանը եւ ստիպել նրան հետաձգելու Brexit-ը, եթե նա չկարողանա այնպիսի գործարքի հասնել Եվրամիության իշխանությունների հետ, որը կպաշտպանի բրիտանական խորհրդարանը: Համայնքների պալատի հիշյալ պատգամավորների հարյուրակը միավորվել Է այսպես կոչված Brexit Delivery Group-ում (Brexit-ի իրականացման խումբ): Այն միավորում Է ԵՄ-ից երկրի դուրս գալու ինչպես գաղափարական կողմնակիցներին, այնպես Էլ հակառակորդներին, որոնք, հայացքների բոլոր տարբերություններով հանդերձ, Բրյուսելի հետ չկարգավորված «ապահարզան» չեն ցանկանում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965395.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1927 դիտում
11:26 11-03-2017
Brexit-ի մեկնարկը կարող է տրվել մարտի 14-ին. The Daily Telegraph
3449 դիտում
21:07 31-03-2015
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Քիմ Քարդաշյանի հեռու բարեկամն է. The Daily Telegraph
1607 դիտում
13:17 23-09-2019
Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցով անդիպումներ կունենա Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ. Daily Mail
Այս բաժնից
889 դիտում
20:33 28-12-2024
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
1144 դիտում
19:23 28-12-2024
Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են Ասադի ազգականներին
1162 դիտում
18:53 28-12-2024
Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»