211652_close_icon
views-count1918 դիտում article-date 11:26 11-03-2017

Brexit-ի մեկնարկը կարող է տրվել մարտի 14-ին. The Daily Telegraph

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ամենայն հավանականությամբ մարտի 14-ին պաշտոնապես կհայտարարի Brexit-ի գործընթացը սկսելու մասին։ Այդ մասին հայտնում է The Daily Telegraph-ը։ Թերթի տվյալներով՝ գործընթացն արագորեն սկսելուն պնդում է նախարարների կաբինետը։ Մարտի 13-ին Միացյալ Թագավորության համայնքների պալատը ծրագրում է քննարկել այն փոփոխությունները, որոնք օրակարգ էին մտցվել Լորդերի պալատի կողմից։ Նշված գործընթացը ստացել է «պինգ-պոնգ» անվանումը, քանի որ փաստաթուղթը խորհրդարանի մի պալատից մյուսը կուղարկվի այնքան ժամանակ, մինչև որ խորհրդարանականներն ամբողջովին համաձայնեցնեն այն։

Նմանատիպ նյութեր