211652_close_icon
views-count1205 դիտում article-date 12:17 25-02-2019

Դեսպան Աշոտ Հովակիմյանը հավատարմագրերն է հանձնել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին

Փետրվարի 21-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարագրերը հանձնեց ՉՀ նախագահ Միլոշ Զեմանին (Miloš Zeman)։ Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահ Զեմանը շնորհավորեց և հաջողություն մաղթեց դեսպան Հովակիմյանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում ստանձնելու կապակցությամբ։ Նախագահը բարձր գնահատական տվեց առկա հայ-չեխական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, գոհունակությամբ ընդգծելով, որ վերջին տարիներին և հատկապես 2016թ․ իր՝ Հայաստան կատարած այցից հետո երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 300%-ով։ Նախագահին հետաքրքրում էին Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները և ժողովրդավարական բարեփոխումները։ Քննարկվեցին բարձրաստիճան հնարավոր այցերը և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Դեսպան Հովակիմյանն իր հերթին երախտիքի խոսքեր ուղղեց նախագահին՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքի՝ հատկապես առանձնացնելով Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր դիրքորոշումը։ Ներկայացվեցին նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների բովանդակությունը, խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առաջնայնությունները։

Նմանատիպ նյութեր