211652_close_icon
views-count3491 դիտում article-date 15:50 29-01-2018

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն: «Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և մենք շահագրգռված ենք շարունակաբար ընդլայնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ձևաչափերում՝ հիմնվելով մեր ժողովուրդների բարեկամության և հոգևոր-մշակութային ընդհանրությունների վրա։ Բարձր եմ գնահատում բարեկամ Չեխիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող օրակարգին։ Մեծապես կարևորում եմ Ձեր ջերմ վերաբերմունքը հյուրընկալ Չեխիայում բնակվող հայերի նկատմամբ, Հայոց ցեղասպանության հարցում Ձեր անվերապահ գնահատականը և մեր անձնական բարեկամությունը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր