2331 դիտում
15:19 25-02-2019
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
4109 դիտում
22:57 18-02-2016
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու անհետաձգելի քննչական գործողություններ են ձեռնարկվում
3389 դիտում
16:45 22-08-2020
Զինծառայող Խաչիկ Բաղդասարյանի մահվան հանգամանքները պարզելու համար միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»