28519 դիտում
17:35 25-02-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 25–ամյա վարորդի վարած «Բեկոն Պռոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար KIA-ն ու 46–ամյա վարորդի Opel Astra-ն. KIA-ն կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արզնի գյուղի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 46-ամյա Ռուդիկ Սահակյանի վարած Opel Astra մակնիշի 35 MX 083 համարանիշի և 25-ամյա Ալբերտ Մխիթարյանի վարած KIA K2700 մակնիշի 259 ԼP 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով KIA-ն կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ KIA-ն հաշվառված է Աբովյան քաղաքում գրանցված «Բեկոն Պռոդուկտ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+