4345 դիտում
20:43 25-02-2019
НТВ հեռուստաալիքի նախկին տնօրենը ինքնասպան է եղել
Իսպանիայում հայտնաբերվել է ռուսական НТВ հեռուստաալիքի համահիմնադիր և նախկին տնօրեն, մեդիամենեջեր Իգոր Մալաշենկոյի դին, տեղեկացնում է [url=https://www.kommersant.ru/doc/3894714]«Կոմերսանտը»[/url]:
Մալաշենկոն 64 տարեկան էր։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել, սակայն այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստացել:
«Эха Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը և լրագրող Քսենյա Սոբչակը հաստատել են ինքնասպանության մասին տեղեկությունը:
Իգոր Մալաշենկոն 1993 թվականին դարձել է «ՆՏՎ»-ի հիմնադիրներից մեկն ու գլխավոր տնօրենը։ 1996-ին նա զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Բորիս Ելցինի ընտրարշավի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2001-2009 թվականներին եղել է RTVI ալիքի գլխավոր տնօրենը։ 2017-ին նախագահական ընտրություններից առաջ մի քանի ամիս ղեկավարել է Քսենիա Սոբչակի ընտրական շտաբը։
Նմանատիպ նյութեր
4384 դիտում
13:59 07-11-2017
Սիրիայում վիրավորված ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողներին տեղափոխել են Մոսկվա
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN