211652_close_icon
views-count2335 դիտում article-date 14:10 26-02-2019

«Չելսին» Կեպային տուգանեց շաբաթվա աշխատավարձի չափով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան ներողություն է խնդրել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիից՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիական Լիգայի Գավաթի եզրափակիչ խաղում (0:0, 3:4 11մ.) փոխարինվելուց հրաժարվելու համար: «Չելսին» նրան տուգանել է շաբաթական աշխատավարձի չափով «Ես շատ ուրախ էի «Չելսիի» կազմում մասնակցել առաջին գավաթային եզրափակիչում և հպարտ էի թիմի խաղով: Շատ եմ մտածել խաղավերջում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Թեպետ այդ դրվագում թյուրընկալում եղավ, ես սխալ թույլ տվեցի՝ հատկապես նման վարքագծով: Հայցում եմ ներողամտություն, անձամբ ներողություն եմ խնդրում մարզչից, Վիլիի Կաբալյերոյից, թիմակիցներից: Բացի այդ, ներողություն եմ խնդրում երկրպագուներից: Ես դասեր կքաղեմ այս պատմությունից և կընդունեմ ցանկացած պատիժ, որը ակումբը ճիշտ կհամարի», ասել է Կեպան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր