211652_close_icon

Զինեդին Զիդան. Չեմ փոշմանել, որ Կեպային չվերցրեցինք

views-count7864 դիտում article-date 23:49 19-04-2018
«Ռեալի» գլխավոր մարզիիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է հունվարին «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի չկայացած տրանսֆերին: «Կեպան շատ տաղանդավոր է, սակայն ես չէի ցանկանում մրցաշրջանի կեսում դարպասապահ ձեռք բերել: Ես չեմ փոշմանել, որ մենք նրան ձեռք չբերեցինք, նման զգացողություններ չունեմ: Ես մրցաշրջանի կեսից փոփոխություններ չեմ անում և չեմ քննարկում Կեպայի ապագան: Ես հիմա մտածում եմ միայն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի մասին», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր