211652_close_icon
views-count1423 դիտում article-date 15:50 26-02-2019

Սա իրավական մշակույթի վակուում է, բայց կարող էի ավելի ծայրահեղ որակում տալ. Ռուբեն Մելիքյանը՝ ԵՊՀ–ում իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

Ես իրավիճակը բնութագրում եմ որպես իրավական մշակույթի վակուում կամ իրավական մշակույթի իսպառ բացակայություն։ Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/498414.html?fbclid=IwAR1vebAdLX3VYI2xjNegezlIg4Yzj7L-w9w-v1DJH12zyzmOslMzVGe4I1s]News.a[/url]m-ը, այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով ԵՊՀ–ի շուրջ ձեւավորված իրավիճակի մասին։ Նա շեշտեց՝ ավելի ծայրահեղ որակումներ է հակված տալու. «Հոգաբարձուների խորհրդի անդամները մեկ օր ժամանակ ունեին, որ բացատրեին, թե ինչու է փետրվարի 22-ին հրավիրվել խորհրդի նիստ՝ ռեկտորի պաշտոնանկության օրակարգով, սակայն դրա մասին հանրությունը տեղեկացել է փետրվարի 25-ին։ Միթե դա հանրության համար բացարձակապես հետաքրքրություն չներկայացնող տեղեկատվությո՞ւն էր, որ Մայր բուհի ռեկտորի պաշտոնանկության մասին մինչեւ այժմ որեւէ հաստատում չկա»։ Ռուբեն Մելիքյանի համար տարակուսելի է, թե ինչու են նույն հոգաբարձուների խորհրդի անդամները հավանություն տվել ռեկտորի աշխատանքին, ապա նրա պաշտոնանկության հարցը բարձրացրել. «Հունվարի 21-ին հոգաբարձուների խորհրդի նիստում միաձայն հաստատվել է ռեկտորի հաշվետվությունը 2018 թվականի համար։ Այս մեկ ամսում ի՞նչ է փոխվել, որ բարձրացել է նման հարց»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/498414.html?fbclid=IwAR1vebAdLX3VYI2xjNegezlIg4Yzj7L-w9w-v1DJH12zyzmOslMzVGe4I1s]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր