7189 դիտում
16:26 15-03-2021
Գեներալ ներկայացնողն ակտիվ ՔՊ-ական է. Ռուբեն Մելիքյանը՝ Կապանի դիրքերի տեսանյութի շուրջ գործընթացների մասին. News.am
Սյունիքի մարզի Կապանի դիրքերից երեկ՝ մարտի 14-ին, տարածված աղմկահարույց տեսանյութի հետ կապված կեսգիշերին Ռազմական ոստիկանություն հրավիրված հենակետի պատասխանատու, կամավորական Արտակ Հարությունյանը բանավոր ձեւով ներկայացրել է դիրքում առկա բոլոր խնդիրները։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Ներկայացվել են նաեւ այն խնդիրները, որոնք տեսանյութում չկան։
Մենք նախընտրեցինք գրավոր բացատրություն այդ պահին չտալ այն պատճառով, որ մեզ համար անհասկանալի էր այդ շտապողականության պատճառները։ Չենք բացառում, որ մոտակա 1-2 օրերի ընթացքում նորից հրավիրվենք, համաձայնության գանք եւ գրավոր բացատրություն տրվի»,- նշեց փաստաբանը։
Մելիքյանի խոսքով՝ այդ հրապարակման կապակցությամբ քրեական վարույթը որոշակիորեն անհասկանալի է. «Դա այն պարզ պատճառով, որ գործ ունենք ամբողջությամբ հակառակորդի կողմից դիտարկվող դիրքի հետ, եւ այնտեղ որեւէ գաղտնիք չի կարող լինել»։
Ռուբեն Մելիքյանը չբացառեց, որ այդ գործընթացում կա նաեւ քաղաքական բաղադրիչ. «Որովհետեւ ակնհայտ փաստերը հերքում էր իմքայլականը, որը որպես գեներալ ներկայացող, զինվորական համազգեստ հագած տղամարդ էր։
Ամենատարրական բանը, որ տեսանյութում ասվում է՝ ցուրտ է, բայց հերքում ու ասում են՝ ցուրտ չի, իսկ մարդկանց բերանից գոլորշի է դուրս գալիս»։
Հարցին, իր կարծիքով, հնարավո՞ր է, որ դեպքի առթիվ հարուցվի քրեական գործ ու Արտակ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում կայացվի, Ռուբեն Մելիքյանը չբացառեց.
«Երեկ արդեն զգացվեց քաղաքական կողմն այս ամենի։ Կոնկրետ բավականին ակտիվ իմքայլականը, որը ներկայանում էր որպես գեներալ, փորձում էր ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր տարածում։ Այդ պատճառով քաղաքական որոշակի ճնշումների հետեւանքով քաղաքական հետապնդումը չի բացառվում։
Այնուամենայնիվ Ռազմական ոստիկանությունում մեզ նման հեռանկարի մասին որեւէ մտավախությանը տեղ չտվեց»։
Հարցին՝ արդյոք Արտակ Հարությունյանը զղջո՞ւմ է դիրքի պայմանները նկարահանելու համար, Մելիքյանն ասաց. «Նա ընդհանրապես չի զղջում նկարահանելու համար։
Նշեմ, որ դա հրապարակմանը չի վերաբերում, որովհետեւ հրապարակման վերաբերյալ Արտակ Հարությունյանի մոտ նույնպես հարցեր կան»։
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ այդ հրապարակման արդյունքում որոշ խնդիրներ արդեն իսկ լուծվել են տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով։
Փաստաբանը պատմեց, որ կամավորական Արտակ Հարությունյանը զինվորականների ընտանիքից է. «Նրա հայրը եղել է զորամասի հրամանատար, Արցախյան առաջին պատերազմում զոհվել է իր եղբայրը։
Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը լավ պատկերացնում է զինվորական գործը եւ պատասխանատու է մոտենում իր հարցերին։ Նա արտասահմանից եկել ու մասնակցել է պատերազմին, հիմա էլ կամավորական հիմունքներով շարունակում է իր ծառայությունը»։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածվեց եւ բուռն քննադատությունների առիթ դարձավ մի տեսանյութ, որում Սյունիքի մարզի դիրքերից մեկում զինծառայողը բողոքում էր դիրքի պայմաններից:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»