1717 դիտում
23:04 26-02-2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի անդամների հետ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այն անցկացվել է Իրանահայ միության սրահում, որը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Միության գործադիր նախագահ Թոմիկ Ալեքսանյանը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:
Ելույթ ունենալով՝ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է որեւէ նպատակով արտերկրում գտնվող հայ պաշտոնյաների հանդիպումը տեղի հայ համայնքի հետ: Ըստ նրա՝ դա միջոց է՝ ավելի լավ իմանալու նրանց խնդիրները, լսելու եւ աջակցելու դրանց լուծմանը, քննարկելու Հայաստանում օրակարգային հարցերը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կարեւորել կրթության ոլորտի զարգացումը, ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրային դրույթներն ու Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումը: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաեւ Սփյուռքի հետ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների համագործակցությանը:
Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում ամերիկահայերը հետաքրքրվել են թե՞ մասնավորապես, Սփյուռքի ներուժի օգտագործման ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում, ներդրումներ կատարելու ինչպիսի՞ հնարավորություններ կստեղծվեն առաջիկայում, արդյո՞ք արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին կտրվի իրավունք՝ մասնակցելու Հայաստանում անցկացվող ընտրություններին եւ այլն:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ-ում է գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով եւ հովանավորությամբ՝ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան