211652_close_icon
views-count14649 դիտում article-date 16:05 27-02-2019

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում. տուժել է ՀՀ 6 քաղաքացի

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարի է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում։ Այդ մասին հայտնումէ Interfax գործակալությունը։ Վերջինի տվյալներով՝ կան տուժածներ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը նշել է. «Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա՝ Կոչուբեեւսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը, որը պատկանում Էր Հայաստանից մասնավոր անձի, շրջվել է խրամառվի մեջ»: Միկրոավտոբուսում եղել է 6 մարդ, ներառյալ վարորդը: «Բոլոր վեցն էլ՝ երեք տղամարդ և երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց։ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը շրջափակված է ոստիկանության ուժերով, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները»,-ասել է Դեգտարյովը։ Իրազեկ աղբյուրն էլ, իր հերթին, գործակալությանը հայտնել է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են:

Նմանատիպ նյութեր