1396 դիտում
22:00 27-02-2019
Մարզային փրկարարական վարչություններում անցկացվել են կրակային պատրաստության դասընթացներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 11-ից 22-ը ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժինը ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններում (ՄՓՎ) կազմակերպել էր կրակային պատրաստության պարապմունքներ, որոնց մասնակցում էին ՄՓՎ-ների և ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների (ՀՓՋ) թվով 55 փրկարար ծառայության սպաներ: Պարապմունքների անցկացման նպատակն էր կատարելագործել փրկարար ծառայողների կրակային պատրաստության գիտելիքները և զենքի տիրապետման հմտությունները:
Տեսական պարապմունքների ընթացքում մասնակիցները ծանոթացան զենքի կառուցվածքին, մասերի և մեխանիզմների աշխատանքին, մարտավարատեխնիկական բնութագրին, ինչպես նաև զենքի տիրապետման հմտություններին և կիրառմանը տարբեր կրակային դիրքերից:
Տեսական մասին հաջորդեց գործնական մասը, որի ընթացքում մարտական հրաձգության մասնակիցները կատարեցին մի քանի կրակային վարժություններ՝ մոտ, հեռու և հայտնվող թիրախների խոցումով:
Փրկարար ծառայողներից շատերը մարտական հրաձգության ժամանակ գրանցեցին գերազանց արդյունքներ:
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններում նմանատիպ պարապմունքներ անցկացվում էին առաջին անգամ և այսուհետ կրելու են շարունակական բնույթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1642 դիտում
21:22 11-01-2021
Անցկացվել է կրակային պատրաստության տեսական պարապմունք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
766 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ