211652_close_icon
views-count6323 դիտում article-date 17:31 28-02-2019

Կարսում քանդվածը Չարենցի տունը չէ, ահազանգը կեղծ է. Հովիկ Չարխչյան. armlur.am

Արեւմտյան Հայաստան տուրեր կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռեւս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։ Այս մասին հայտնում է [url=https://armlur.am/882302/?fbclid=IwAR0kqHWsTM0aMAt_9hiRsx-AeFzY3221AFdscVsBcF9x7A050a62q6a-eJE]armlur.am[/url]-ը՝ հղում անելով ermenihaber կայքին։ Նաեւ նշվում է, որ ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքեւի հատվածում գտնվող այդ շինություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին։ «Տան քանդման հետ կապված այլ մանրամասները դեռեւս ճշտվում են»,-ասված է հայտարարության մեջ։ Պարզվում է, սակայն, որ ինտենսիվորեն տարածվող այս տեղեկատվությունը հավաստի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գրականագետ, չարենցագետ Հովիկ Չարխչյանը հավաստիացրեց, որ քանդված տունը Չարենցինը երբեք չի եղել: «Տարիներ շարունակ հատկապես հայկական տուրիստական գործակալությունները շահարկել են այդ փաստը այցելուներին հրապուրելու համար: Չարենցասերները գնացել, խնկարկել են այդ վայրում, մոմեր են վառել, բանաստեղծություններ են կարդացել՝ չիմանալով, որ այդ տունը երբեք Չարենցին կամ նրա ընտանիքին չի պատկանել Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armlur.am/882302/?fbclid=IwAR0kqHWsTM0aMAt_9hiRsx-AeFzY3221AFdscVsBcF9x7A050a62q6a-eJE]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր