211652_close_icon
views-count2299 դիտում article-date 23:45 19-06-2022

Մինասը՝ իր հոր մասին. Հովիկ Չարխչյան

Մշակութային գործիչ Հովիկ Չարխչյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել.
 
«ՄԻՆԱՍԸ՝ ԻՐ ՀՈՐ ՄԱՍԻՆ
 
«…Հիշում եմ, ցուցահանդեսս էինք նայում: Գյուղից հայրս էլ էր եկել: Շրջեց, նայեց ու դարձավ ինձ. «Իսոր համա՞ր էիր ինձի կանչել»: Ինձ թվում էր՝ պետք է ուրախանար, որ իր դիմանկարն էլ էր ցուցադրվում, բայց…
 
Մեծ արժանապատվության տեր մարդ է: Սարյանն էլ էր այնտեղ:
 
Հորս տեսավ, հասակակիցներ էին, և սկսեց հետը խոսել, իրեն հատուկ չարաճճիությամբ կատակել. «Մասիսը մյուս կողմից տեսե՞լ ես»: «Հա, մի անգամ»: «Ե՞րբ»:
 
«Տասնհինգ թվին, աբոզ էի գնացել», և հանգիստ շարունակեց, կարծես Սարյանը չէր հետը խոսողը: Երբեք չէր ընկճվում»»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր