211652_close_icon
views-count32787 դիտում article-date 22:57 01-03-2019

Սա ալֆոնսի դասական օրինակ է, ավելի խայտառակ, քան առաջին հայացքից է թվում. Մամիկոն Բագրատունու նոր զոհը. Newsbook.am

[url=http://newsbook.am/?p=130596&l=am&fbclid=IwAR1zNF5Q8bGZEUeWwzii_GNa-7wLGpXat48EgqrnU6tlV7MMNOQ-pd34ems]Newsbook.am[/url]-ը գրում է. Վերջին ամիսներին մամուլի էջերում անընդհատ պտտվող Մամիկոն Բագրատունին՝ Մոշը, նոր պատռմության մեջ է հայտնվել: Եվ դարձյալ մյուս կողմում իգական սեռի ներկայացուցիչ է, որը հրապարակայնորեն ալֆոնս է անվանել Մամիկոն Բագրատունուն: Խոսքը Քրիստինե Եգանյան օգտատիրոջ մասին է, որն իր Facebook-ի էջում գրել է.    «Նոր եմ հասկացել, թե ով է Մամիկոն Բագրատունի կոչվածը: Սա ալֆոնսի դասական օրինակ է, ավելի խայտառակ, քան առաջին հայացքից է թվում: Արդեն քանի ամիս է հետևում եմ Մամիկոն Բ-ի դերակատարմամբ թատերական ներկայացմանը: Այս վերջին ասուլիսից հետո որոշեցի, այսինքն համարձակություն գտա մեջս լույս սփռել նոր հանգամանքների ու իրողությունների վրա: Էս մարդը ահավոր կերպար է ու բարձրաձայնելուս նպատակն է զգուշացնել կանանց ու աղջիկներին հեռու մնալ էս տեսակից: Սա որսին ընտրում ու գտնում է սոցցանցերով, դրա համար էլ առայժմ այստեղով եմ տեղեկացնում։ Զգուշացեք Մամիկոնի զոհը դառնալուց և նրա թակարդում հայտնվելուց: Իմ ու Մամիկոնի պատմությունը սենց է սկվել, վստահ եմ շատերի հետ էլ նույն ձևով է ընթացել։Ամիսներ առաջ սոցցանցերից մեկով ստացա նրա ընկերության հայտը, մի քանի անգամ մերժելուց հետո, ի վերջո ընդունեցի այն: Սկսեցինք շփվել: Սկզբում Մամիկոնը ձևացավ որպես ամենահասարակ ընկեր: Հետո շահելով վստահությունս ու օգտագործելով միամտությունս,ընկերությունը տարավ Սիրահարվածության, հետո՝ սիրո: Հիմա եմ հասկանում նրա պատմությունները, որ պատմում էր, Խղճահարություն առաջացրեց իր դժբախտ կյանքի հանդեպ: Պատմում էր, թե ինչպես է նախկին կինն իրեն ունեզրկել ու ամուսնալուծվել, ինչպես է ներկայիս կինն առանց իր համաձայնության, դեռ մի բան էլ իր կամքին դեմ լույս աշխարհ բերել իրենց աղջկան: Պատմում էր ինձ, թե ինչպես են կանայք ստորացրել, օգտագործել ու լքել իրեն: Էդ ամենն անում էր խղճահարություն, մարդկային կարեկցանք առաջացնելու համար: Ու ես էլ, ինչպես մնացածները, հայտնվեցի նրա թակարդում: Հետո, երբ աչքերս բացվեցին ու ես սկսեցի կարդալ, հետեւել մամիկոնի շուրջ ընթացող պրոցեսներին, հասկացա, որ սա խաբեբա է, ալֆոնս ու իրականում ոչ թե ինքն է զոհ, այլ իրեն հանդիպած յուրաքանչյուրը՝ կին, թե տղամարդ, արդեն կարևոր էլ չէ: Ես հիմա խնդրոմ եմ՝ մի հավատացեք Մամիկոոն Բ-ն, նա խաբեբա է, շարքային ալֆոնս, որի կայացման համար բազմաթիվ կանանց ճակատագրեր են խեղվել, բազմաթիվ մարդիկ իրենց արժանապատվությունն են դրել զոհասեղանին: Հիմա, որ մեր գրագրություններն ու խոսակցություններն եմ կարդում՝ սարսափում եմ: Երևի դրանց հրապարակման օրն էլ կգա: Դեռ կգրեմ էլի, հիմա ուղղակի գրում եմ՝ հեռու մնացեք այս մարդուց»։ Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=130596&l=am&fbclid=IwAR1zNF5Q8bGZEUeWwzii_GNa-7wLGpXat48EgqrnU6tlV7MMNOQ-pd34ems]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր