32645 դիտում
16:40 06-03-2019
Թքելու եմ երեսին ու պանդաները նվիրեմ իր կնոջը. ալֆոնսի հերթական զոհը. Newsbook.am
Դեռևս 2018 թ. հունիսին «Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ» հրապարակման ներքո անդրադարձել էինք քաղաքացի Մամիկոն Բագրատունու յուրատեսակ գործունեությանը, գրում է [url=http://newsbook.am/?p=130692&l=am&fbclid=IwAR3CLc3Jw9TJwyokt3YWcRKCjPRRCDXYDNFMD0oT_mbCISM5vVq5AEPFt3Q]Newsbook.am[/url]-ը։
Բագրատունու՝ Մոշի, անունը մամուլն ակտիվորեն սկսեց շրջանառել Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործի լուսաբանման ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցների կողմից փաստարկվեց այն, ինչ ամիսներ առաջ արձանագրել էինք՝ մեջբերենք. «Պարզվում է, որ Մոշի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդորում՝ ամուսնացած կանայք: Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն: Հետաքրքիր զուգադիպությամբ Մոշն ընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին: Նյութական շահագրգռվածությունից բացի այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որ Մոշը սիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները:
Տարբեր առիթներով Մոշը պարծեցել է, թե այսինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի»: Հրապարակման վերջում հավելել էինք՝ բոլոր այն կանայք, որոնք տուժել են սույն տղամարդու անառակաբարո վարքի պատճառով, կարող են դիմել մեզ՝ վստահ լինելով, որ անձնական տվյալների պաշտպանությունը ապահով ձեռքերում է:
Օրերս տեղեկացանք, որ Բագրատունին հայց է ներկայացրել NewsBook-ի դեմ: Հայցի բովանդակությանը դեռ կանդրադառնանք, այս պահին շարունակում ենք ներկայացնել խմբագրություն ահազանգած քաղաքացիների պատմությունները, որոնք տուժել են Բագրատունու գործողություններից: Այդպիսի երեք պատմություն արդեն ներկայացրել ենք: Սա հերթականն է:
NewsBook-ի զրուցակիցը սփյուռքահայ Դ. Հարությունյանն է (անուն-ազգանունը փոփոխված է-խմբ.), որն անգամ չսպասեց մեր առաջին հարցի ձևակերպմանն ու սկսեց իր պատմությունը.
- Մամիկոնը կարծում է, թե ինքը կարող է երբ և ում ուզենա՝ «կպցնի»: Կներեք իհարկե այսպես արտահայտվելու համար, բայց նրա հետ կապված բոլորը խաբվել են նույն ձևով: Մի ձև է գտել, և այդ ձևով բոլորին որսում է: Ճիշտն ասա, կինս երկու անգամ գնաց ատամնաբուժարան ատամները բուժելու, և դա էլ դարձավ միջոց Մամիկոնի համար: Կնոջս ասում է, եթե ինչ-որ նորություններ եք ուզում իմանալ մեր կլինիկայի մասին՝ զեղչերի հետ կապված, Facebook-ով կարող եք ինձ հետ կապնվել: Կինս էլ մարտի 8-ին ընդառաջ փորձել է պարզել զեղչերի մասին ինֆորմացիան: Դա էլ առիթ է հանդիսացել, որ Մամիկոնը սկսի իր գրագրությունը: Սակայն արդեն Վալենտինի օրը Մամիկոնը կնոջս նվեր է ուղարկել՝ ընդառաջ մարտի 8-ի:
[b]- Ի՞նչ նվեր է ուղարկել:
[/b]
- Նվերը եղել է երկու պանդա՝ մեծ ու փոքր: Արդեն նախկին կնոջս ասել էր, թե մեծը ինքն է, փոքրը՝ կինս: Իբր կատակել է. նա այսպես է գրել, որ եթե մեկը լրջորեն հարցնի, փորձի համոզել, թե կատակել է: Կինս չի կապնվել հետը, բայց մեր տանն այնքան մեծ խռովություն և անվստահություն առաջացավ, որ դրանից հետո ամեն ինչ վերջացավ: Բաժանվեցինք: Դրանից օրեր անց նախկին կինս ընկավ և ոտքը կոտրեց. չորս ամիս չկարողացավ քայլել: Երբ ինձանից հեռացավ, պատրաստ էր Մամիկնոի հետ դուրս գալ ու շարունակել հարաբերությունները, բայց ոտքի վնասվածքի պատճառով հանդիպումները հետաձգվեցին ու այդպես էլ չկայացավ այն, ինչ ծրագրել էր Մամիկոնը:
[b]- Համոզմուքն ունե՞ք, որ կնոջ ոտքի կոտրվածքն է կանխել հանդիպումն ու հարաբերությունների խպորացումը:
[/b]
- Հարյուր տոկոս, այո:
[b]- Դուք խոսել եք ձեր կնոջ հետ:
[/b]
- Այո, նա ասել է, որ ամուսնացած է, բայց Մամիկոնը շարունակել է գրել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=130692&l=am&fbclid=IwAR3CLc3Jw9TJwyokt3YWcRKCjPRRCDXYDNFMD0oT_mbCISM5vVq5AEPFt3Q]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
32787 դիտում
22:57 01-03-2019
Սա ալֆոնսի դասական օրինակ է, ավելի խայտառակ, քան առաջին հայացքից է թվում. Մամիկոն Բագրատունու նոր զոհը. Newsbook.am
1216 դիտում
23:11 05-05-2023
Դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա․ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի թքելու մասին
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան