3713 դիտում
10:50 02-03-2019
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կամրագրվի նաև Մարտի 1-ը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ մարտի 1-ն էր, ու հայ հասարակությունն իր հարգանքի տուքը մատուցեց 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին: Տեղի ունեցավ նաև քայլերթ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:
«Փաստ» թերթը քանիցս անդրադարձել է երկրում տեղի ունեցած մի շարք իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին: Եվ ահա, երեկ իր ուղերձում վարչապետը մասնավորաբար նշել է, որ «այդ իրադարձություններից 11 տարի անց, ահա, չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը»:
Այս գնահատականը, մեր տեղեկություններով, շարունակություն է ունենալու ոչ միայն իրավական հարթության մեջ: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները նախաձեռնում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ և փոփոխություն կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, ուր Մարտի 1-ը կներառվի որպես 2008 թ. մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր: Ըստ տեղեկությունների, այն հնարավոր է իրականանա առաջիկա նիստերին, որպեսզի հնարավոր լինի օրենքն ընդունել Մարտի 1-ի զոհերի արձանի բացմանը զուգահեռ: Մեզ դեռևս չհաջողվեց պարզել՝ աշխատանքայի՞ն, թե՞ ոչ աշխատանքային է լինելու այդ օրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4199 դիտում
17:36 20-07-2020
ՔԻՊ-ը կոչ է անում Արծվաշենի բռնազավթման օրը ներառել Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում
2012 դիտում
12:31 25-02-2020
Գործադիրի հեղինակած օրինագծով կամրագրվի դատավորի թեկնածուի բարեվարքության ստուգման հարցը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»