211652_close_icon
views-count4803 դիտում article-date 14:17 02-03-2019

«Ռոբին Գուդները». Ֆելոն ու Դելոն հանդես կգան նոր բարեգործական նախագծով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս «Ռոբին Հուդին» փոխարինելու են գալիս «[b]Ռոբին Գուդները[/b]»՝ Ֆելիքս Խաչատրյանը (Ֆելո) և Վահագն Ստեփանյանը (Դելո): Ի տարբերություն Ռուբին Հուդի՝ մերօրյա հերոսները չե՛ն թալանում հարուստներին և ավարը հանձնում աղքատներին. «[b]Ռոբին Գուդները[/b]» բարեգործություն անելու ավելի ազնիվ և պոզիտիվ ուղղվածություն են որդեգրել: Ֆելոն և Դելոն այցելում են Հայաստանի մարզերի և Արցախի սահմանամերձ գյուղերի անբարեկարգ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային օջախներ՝ փորձելով իրենց հատուկ հումորով վերհանել առկա խնդիրները և գտնել դրանց լուծումներ տալուն պատրաստ բարեգործների: [b]VNews.am[/b]-ի հետ զրույցում ամերիկաբնակ Դելոն նշել է, որ Հայաստան՝ իր եռամսյա այցի ընթացքում նպատակ է ունեցել հանդես գալ ինչ-որ հետաքրքիր նախագծով, և Ֆելիքս Խաչատրյանի հետ քննարկումների արդյունքում զարգացրել են վերջինիս վաղուց առաջացած գաղափարը, ինչի արդյունքում շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն «[b]Ռոբին Գուդները[/b]». Նախագծի անունը առաջարկել է Ֆելոն, իսկ Դելոն անմիջապես համաձայնել է: «Միանգամից ընդունեցի անվան առաջարկը, որովհետև Ռոբին Հուդը ինքնին բարի պերսոնաժ է, օգնել է կարիքավորներին: Ճիշտ է՝ Ռոբին Հուդը մի փոքր այլ ասոցիացիաներ է առաջացնում. հարուստներից վերցնում, տալիս էր աղքատներին, իսկ մենք ուզում ենք մատնացույց անել կարիքավոր մարդկանց, թո՛ղ հարուստները որոշեն՝ իրենք ում և ինչով կցանկանային օգնել: Ուզում ենք, որ այս ամենը արվի դրական, կիսահումորային շոուի միջոցով, որովհետև առանց այդ էլ դարդը շատ է»,-նշել է Դելոն: Վերջինը շեշտել է, որ իր կողմից իրականացված պրոդյուսերական աշխատանքների արդյունքում իրեն հաջողվել է գտնել հովանավորների, առանց որոնց նախագիծը չէր կայանա: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիվառո ընկերությանը, որը հավատաց մեզ և աջակցեց որպես ինֆորմացիոն և գլխավոր հովանավոր: Շնորհակալ ենք նաև «[b]Ռոյալ Արմենիա[/b]» և [b]Teach For Armenia[/b] ընկերություններին, որոնք դրամական օգնություն են հատկացրել մարզերի 9 դպրոցների»,-եզրափակեց Դելոն: Այսպիսով, տղաների նախաձեռնած հումորային և բարեգործական նախագիծը, որը, թերևս, շարունակական բնույթ կկրի, կմեկնարկի մարտ ամսից. առաջին սեզոնը, որը բաղկացած է 9 սերիայից, կտևի երեք ամիս: Հաղորդումը կցուցադրվի Վիվառո ընկերության նոր [url=https://web.facebook.com/vnewsentertainment/?_rdc=1&_rdr]VNews Entertainment[/url] ժամանցային հարթակով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր