849 դիտում
11:53 28-01-2021
Ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես կգան բարեգործական համերգով
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և հանրահայտ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը կներկայանան բարեգործական համերգով, որի հասույթով հնարավոր կլինի դաշնամուր նվիրել պատերազմի օրերին հրետակոծված Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին:
Musicians for Musicians երեկոն տեղի կունենա փետրվարի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Համերգին կմասնակցեն նաև ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, կոնտրաբաս կնվագի
Հայկ Խաչատրյանը:
Կհնչեն Շուբերտի, Բեթհովենի ստեղծագործությունները:
Արմատներով արցախցի վիրտուոզ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես է գալիս աշխարհահռչակ բեմերում:
Հանդես է եկել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային և մի շարք հայտնի նվագախմբերի հետ։
Նմանատիպ նյութեր
1247 դիտում
22:50 07-12-2021
Դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը և «Տաղարան» համույթը հանդես կգան Առնո Բաբաջանյանին նվիրված համերգով
3260 դիտում
20:30 20-11-2019
Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում
1924 դիտում
13:08 09-09-2015
«Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով
Այս բաժնից
829 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին