211652_close_icon
views-count10676 դիտում article-date 13:17 04-03-2019

Աշոտյանը պահանջում է Նարեկ Մալյանի ու «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցածի առթիվ իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատապարտում է «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Այս մասին նա հայտնեց այսօր՝ մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: «Հարձակումը Նարեկ Մալյանի վրա Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսևորումներից մեկն է, որի ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը` վարչապետի գլխավորությամբ: Անպատասխանատվության, անպատժելիության մթնոլորտը, որ ստեղծվել է մեր երկրում, երկար ամիսների պատմություն ունի»,- ասաց Աշոտյանը և իրավապահներից պահանջեց դեպքի առթիվ իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց: Հավելեց, որ դա հասարակությունը յուրայինների ու քննադատների բաժանելու հետևանք է։

Նմանատիպ նյութեր