211652_close_icon
views-count1767 դիտում article-date 16:15 08-03-2019

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի գործով «Ռեստարտ»–ի երկու անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել. News.am

Մարտի 4–ին Ամիրյան փողոցում ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննվել են նաև միջադեպի մասանակիցներ, «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս մասին [url=https://news.am/arm/news/500227.html?fbclid=IwAR1Ea6qSTsX8lbd28nooZi3fKFLTImH2ZGVHUceJFkeQjJMK_oMNIaEgzo8]NEWS.am[/url]–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ գործով տուժող է ճանաչվել և հարցաքննվել Նարեկ Մալյանը։ Նշենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/500227.html?fbclid=IwAR1Ea6qSTsX8lbd28nooZi3fKFLTImH2ZGVHUceJFkeQjJMK_oMNIaEgzo8]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր