211652_close_icon
views-count1502 դիտում article-date 19:50 04-03-2019

Ասիական զարգացման բանկը «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ընկերության հետ ստորագրել է 44 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիր

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր ստորագրել է 44 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիր ԱՐՄՓԱՈՒԵՐ ընկերության հետ, որը հատուկ նշանակության ընկերություն է և պատկանում է Ռենկո Փաուեր-ին (որն, իր հերթին, պատկանում է իտալական Renco SpaևSimest Spa ընկերություններին) և Siemens Project Ventures ընկերությանը (որը Գերմանիայի Siemens AG-ի մաս է կազմում)։ Ծրագրի նպատակն էօգնել ընդլայնել և դիվերսիֆիկացնել Հայաստանում մասնավոր հատվածի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի աղբյուրները: Ֆինանսական միջոցները կօժանդակեն ժամանակակից՝250 մեգավատ հզորությամբ գազային համակցվածցիկլով կոգեներացիոն էլեկտրակայանի կառուցմանը, որի տարեկան արտադրությունը կկազմի մինչև 2,000 գիգավատ/ժամ։Այս ծրագիրը Հայաստանում առաջին «գրինֆիլդ» ներդրումն է՝ ֆինանսավորելու նոր, էկոլոգիապես մաքուր էլեկտրակայանի կառուցումը։ Ծրագրի ընթացքում՝էլեկտրակայանի կառուցման և շահագործման փուլերում, նաև կստեղծվեն աշխատատեղեր տեղացի մասնագետների համար՝ միևնույն ժամանակ խթանելով ոլորտի արդյունավետությունն ու հուսալիությունը`օգնելով մասամբ փոխարինել էլեկտրաէներգիայի արտադրության հնացող ակտիվները ժամանակակից սարքավորումներով: «ԱԶԲ-ի աջակցությունը Հայաստանում առաջնային էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանըթույլ կտա փոխարինել հնացող էլեկտրակայանները,և ավելի արդյունավետ կերպով էլեկտրաէներգիաարտադրել», - ասել է ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների և ներդրումների գծով գլխավոր մասնագետ՝տիկին Սոնալի Տանգը: «ԱԶԲ-ի ֆինանսավորումը նախադեպ կստեղծի Հայաստանում մասնավոր հատվածի նմանատիպ ծրագրերի հետագա ֆինանսավորման համար՝ ամրապնդելով ներդրողների և վարկատուների վստահությունը»: «Այս ծրագիրը Հայաստանում առ այսօր ամենախոշոր «գրինֆիլդ» ներդրումն է», - ասել է Ռենկոյի գործադիր տնօրեն՝ պարոն Ջովաննի Ռուբինին: «Ռենկոն, որը մոտ 20 տարի է, ինչՀայաստանում ներկայություն ունի, խորը գոհունակություն է հայտնում, որ կարողացել է այն հաջողությամբ իրականացնել՝ ստանձնելովնախագծման, գնման շինարարության, ֆինանսավորման(EPC) նոր դերը, որը պատասխանատու է ոչ միայն կայանի կառուցման համար, այլև ամբողջ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման փաթեթի մշակման ևգնումների համար»: ԱԶԲ-ի հետ միասին, Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH գերմանական զարգացման ֆինանսական հաստատությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Միջազգային ֆինանսական հաստատությունները կղեկավարենհամաֆինանսավորման պորտֆելը, իսկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը համաֆինանսավորում կտրամադրի ծրագրի համար։ ԱԶԲ-ի մասնակցությունը կխթանի ծրագրի բնապահպանական և սոցիալական չափանիշների ամրապնդումը և կաջակցի երկրում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը: Վարկային ծրագիրը սատարում է Հայաստանի կառավարության էներգետիկ քաղաքականությանը, որը կարևորում է մասնավոր հատվածի դերը էներգետիկ անվտանգության ուժեղացման գործընթացում՝էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման միջոցով։ Այս ծրագիրը նաևհամալրում է ԱԶԲ-ի կողմից ավելի վաղ տրամադված ֆինանսավորումը մասնավոր հատվածի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» էլեկտրաէներգիա բաշխող ընկերությանը՝ էլեկտրաէներգիայի ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով: ԱԶԲ-ն Հայաստանում գործունեություն է ծավալում 2005 թվականից ի վեր, և հաստատել է շուրջ 1.49 միլիարդ ԱՄՆ դոլարի ավելի քան 30 վարկ և 36.1 միլիոն ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցության դրամաշնորհներ: ԱԶԲ-ն ավելի ու ավելի է հավասարակշռում իր պորտֆելը`համագործակցելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ: Վերջին տարիներին Հայաստանում ոչ սուվերեն գործառնությունների տեսակարար կշիռը արագ է աճում`հասնելով երկրում բանկի ընդհանուր գործառնությունների 31 տոկոսի: ԱԶԲ-ն պատրաստակամ է աջակցել՝ Ասիայում ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասնելու բարգավաճ, ներառական, տոկուն և կայուն վիճակին՝ շարունակելով ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ։ ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, այն պատկանում է 67 անդամների, որոնցից 48-ը՝ տարածաշրջանից են:

Նմանատիպ նյութեր