ՀՀ Կենտրոնական բանկը և գերմանական KfW զարգացման բանկը 20 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր են ստորագրել
Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստի շրջանակում մարտի 18-ին ՀՀ կենտրոնական բանկը և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկը ստորագրել են «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական միջոցառումների ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ:
Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք ամբողջովին կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:
Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական միջոցառումների վարկավորմանը:
Գործակցության շրջանակում նախատեսվում են նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:
[b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
[/b]