211652_close_icon
views-count1814 դիտում article-date 11:25 05-03-2019

Ներիշխանական դիրքավորումներ և ընդգծված բևեռներ. հեղափոխական թևն ուզում է «քցե՞լ». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուպցիոն խնդիրների առկայության, այլև ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, հարցն այն է, որ իշխանության ներսում իրականում առկա են ընդգծված բևեռներ, և ներիշխանական դիրքավորումների հարցն ավելի է սրվել: Խոսքը, այսպես կոչված, բուն հեղափոխականների և հ/կ սեկտորի (այսպես կոչված՝ «սորոսականների») ներքին պայքարի մասին է: Սանասարյանն, ըստ էության, տարիներ շարունակ դիտարկվել և համարվում է հ/կ սեկտորի կարևորագույն դերակատարներից մեկը, և այս գործընթացը կատարվում է այդ թևին իր տեղը ցույց տալու համար, որպեսզի չանցնեն սահմանները: Հ/կ սեկտորի ներկայացուցիչները բավական շատ են հատկապես օրենսդիրում՝ «Իմ քայլը» խմբակցությունում՝ թվով 18 պատգամավոր: Թերթի ներիշխանական աղբյուրի փոխանցմամբ, այս հատվածի մոտ դժգոհության ալիք է հասունանում, քանի որ հասկանում են, որ բուն հեղափոխական թևն իրենց թիմին ուղղակի ցանկանում է «քցել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր