2203 դիտում
16:34 05-03-2019
ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել զինծառայողների մահվան լուրերը թաքցնելու մասին տեղեկությունների վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՀՀ ԶՈՒ կորուստների դեպքերը թաքցնելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է դրա մասին վկայող մի քանի փաստ:
«ՀՀ ԶՈւ-ը կորստի ոչ մի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ-ը առավել ևս այժմ բաց է համագործակցության համար և միշտ լինելու է թափանցիկ իրավասության սահմաններում:
Մ․ Գրիգորյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, մեկ օր անց լուրն արդեն հայտնվել է մամուլում` համապատասխան մարմինների կողմից: Ֆ. Թամազյանի մահը տեղի է ունեցել փետրվարի 12-ին և նույն օրը լուրը հայտնվել է մամուլում`համապատասխան մարմինների կողմից:
Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը, որոնք սովորաբար լինում են տանը, կամ ոչ զորամասում, մենք երբեք պաշտոնապես չենք հայտնում ու չենք հայտնել վերջին 7 տարում, սակայն դրանք միշտ հաստատում ենք, եթե լուրը հայտնվում է մամուլում, իսկ սովորաբար հայտնվում է շատ արագ: Եթե չի հայտնվում, ապա քննչական մարմինները դրա մասին որոշ ժամանակ անց հայտնել են ու հայտնում են: Հետևաբար, որևէ բան թաքցնելու մասին խոսք լինել չի կարող:
Էդ. Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ, ինչպես տեսնում ենք վերը բերված օրինակներից:
Այնպես որ, ՀՀ ՊՆ կողմից դեպքեր թաքցնելու մասին խոսակցությունները չունեն որևէ հիմք և խնդրում ենք ձեր անձնական և քաղաքական հարցերը պարզաբանելիս զերծ մնալ զինծառայողների մահվան լուրերը շահարկելուց»,- գրել է Ա. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը թաքցրել է 4 զինծառայողի մահվան դեպքերը: Այդ տեղեկություններն այսօր՝ մարտի 5-ին, հերքել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նմանատիպ նյութեր
5268 դիտում
12:48 26-09-2018
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերը
5504 դիտում
20:02 04-03-2020
ԱՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքի մասին լուրերը
13174 դիտում
21:25 03-10-2020
Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի վիրավորվելու մասին լուրերը
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»