5268 դիտում
12:48 26-09-2018
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին լուրերին:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/948620.html]Արմենպրես[/url]»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք իրենց կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել: «Ես չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիր, ում է տրված եղել, քանի որ սա, եթե չեմ սխալվում, պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ, բայց այս պահի դրությամբ մոտ 100-ից ավել դիվանագիտական անձնագրեր վերադարձվել է, 254-ը՝ չեղարկվել»,- պարզաբանեց Բալայանը:
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից:
Նմանատիպ նյութեր
27173 դիտում
19:56 26-09-2018
Ով էլ նման նամակ ստանար՝ կնեղվեր. Մխիթարյանի մայրը՝ որդուն դիվանագիտական անձնագրից զրկելու մասին. News.am
5504 դիտում
20:02 04-03-2020
ԱՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքի մասին լուրերը
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»