38080 դիտում
15:35 07-03-2019
Կոտայքի մարզում 26-ամյա վարորդը Volkswagen-ով վթարային իրավիճակ է ստեղծել 64-ամյա վարորդի համար, ով Lexus-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և 250 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Lexus X470 մակնիշի 55 GX 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետնե արգելապատնեշներին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վթարի մեղավոը եղել է Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Վիրապ Առաքելյանը, ով իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 VZ 073 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Երևանի բնակիչ՝ 64-ամյա Լևոն Ղարիբյանի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, սակայն Volkswagen-ի վարորդը փախուստի չի դիմել, կանգնել է, ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետև 1-03 շտապօգնություն և ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն ու օպերատիվ ծառայություն, որի ժամանումից հետո Վ. Առաքելյանը վթարի մասին տեղեկացրել է ապահովագրական ընկերություն, ու եթե Lexus-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր և գրագետ ձևի չղեկավարեր ավտոմեքենան, ապա վթարն այլ ավարտ կունենար, չէր բացառվի, որ այն կավարտվեր ողբերգությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+