211652_close_icon
views-count33191 դիտում article-date 12:50 07-08-2018

Ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի ոլորաններում Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել անտառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արմենակ Պետրոսյանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 89-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորաններում, իր վարած Opel մակնիշի 48 AV 844 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 2 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել անտառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերեցին քաղաքացիները և այն քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր