1515 դիտում
13:01 08-03-2019
Ծխախոտի գնի 45 տոկոսով բարձրացումը կկանխարգելի մոտավորապես 88 հազար վաղաժամ մահ. Արսեն Թորոսյանը հետազոտության արդյունքներ է ներկայացրել
Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները:
«Հետազոտության անվանումն է՝ «Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները»։ Ներկայացված էր տվյալ վերլուծության հիմնական արդյունքը մինչև ամբողջական հայերեն տեքստի լինելը»,- գրել է Թորոսյանը։
Նա ներկայացրել է հետազոտության անգլերեն ամբողջական տարբերակը՝ https://goo.gl/SQxSWc:
Նախարարը խոստացել է շուտով ներկայացնել նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների։
Նմանատիպ նյութեր
2755 դիտում
16:16 08-02-2022
Ներքին շուկայում պարարտանյութի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի զգալի բարձրացմամբ. ՄՊՀ
2428 դիտում
10:41 07-06-2022
Արման Թաթոյանի նկատմամբ քաղաքացիներն ունեն 81% վստահություն. նոր հետազոտության արդյունքներ
1802 դիտում
15:51 04-11-2014
Հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ. ՀՀ ԳՆ
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան