2749 դիտում
16:16 08-02-2022
Ներքին շուկայում պարարտանյութի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի զգալի բարձրացմամբ. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան:
Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ:
«Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութի պակասուրդով: Գազի գնի բարձրացմամբ պայմանավորված Եվրոպական մի շարք խոշոր արտադրողներ դադարեցրել են պարարտանյութի արտադրությունը, ինչն իր ազդեցությունն է ունեցել առաջարկ/պահանջարկի հարաբերակցության վրա:
Միաժամանակ, ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը: Տեղեկացնում ենք, որ ՀՀ ներմուծումների մեծ մասը իրականացվում է ՌԴ –ից, Վրաստանից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1851 դիտում
15:24 01-12-2020
Առևտրային ցանցերում ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ․ ՏՄՊՊՀ
1796 դիտում
15:51 04-11-2014
Հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ. ՀՀ ԳՆ
72008 դիտում
09:20 12-06-2018
Գազի գնի բարձրացմամբ՝ Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության վրա ճնշում կգործադրի․ «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան