1430 դիտում
16:42 08-03-2019
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել՝ մասնակցելու հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններին
արտի 4-ից 6-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էին Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը և Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:
Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Իսրայելի Պետության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների և մամուլի ներկայացուցիչների հետ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ Իսրայելի կառավարության Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովի, Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ալոն Ուշպիցի հետ։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցություններին մասնակցել են նաև Իսրայելի ԱԳՆ բազմակողմ, ՄԱԿ-ի, Եվրասիայի, պետական արարողակարգի, ռազմավարական և քաղծրագրավորման վարչությունների ղեկավարները։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև երկկողմ քաղաքական և տնտեսական օրակարգն առավել զարգացնելու հնարավորությունները։
Մարտի 4-ին հայկական պատվիրակությունն այցելել է Յադ Վաշեմ Հոլոքոստի թանգարան և հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին:
Իսրայել այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է հայ-իսրայելական ամենամյա մշակութային փառատոնի բացման արարողությանը:
Մարտի 5-ին տեղի են ունեցել հանդիպումներ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
817 դիտում
18:43 18-06-2024
Ուրախ էի Կիևում մասնակցել ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններին․ Մնացական Սաֆարյան
Այս բաժնից
1063 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
535 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
703 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը