3072 դիտում
23:10 09-03-2019
Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն
Վազգեն Թևանյանը (65 կգ) հռչակվեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։
Մարտի 9-ին կայացած եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ և հաղթեց 2:1 հաշվով: Բոլոր միավորները գրանցվեցին առաջին մրցափուլում:
2018թ․ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վազգեն Թևանյանը նախօրեին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին օրը Հայաստանի երիտասարդական հավաքականն ուներ ևս 2 ներկայացուցիչ՝ Վաղինակ Մաթևոյանը (57 կգ) և Գևորգ Մխեյանը (70 կգ), որոնք հաջող հանդես չէին եկել:
Մարտի 9-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի ներկայացուցիչներ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Ամենահաջողը հանդես էր եկել Խաչատուր Պապիկյանը, ով 2 հաղթանակներից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ և ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Սուչկովին:
Մարտի 10-ին Խաչատուր Պապիկյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Հրաչյա Մարգարյանը, Հովհաննես Մխիթարյանը և Սարգիս Հովսեփյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում և լքել պայքարը:
Հայ ըմբիշները մրցավայր են մեկնել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով:
Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել:
Նմանատիպ նյութեր
2161 դիտում
21:22 18-04-2023
Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
2772 դիտում
21:33 22-10-2022
Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի չեմպիոն
8378 դիտում
21:37 05-08-2018
Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնություն. Վազգեն Թևանյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին
Այս բաժնից
2515 դիտում
21:50 11-11-2024
Տիգրան Բարսեղյանը չի միանա հավաքականին
2614 դիտում
21:48 10-11-2024
Անկախ խոչընդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում. ֆան ակումբներ
2521 դիտում
20:21 10-11-2024
Պատանի շախմատիստներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում