211652_close_icon
views-count8402 դիտում article-date 21:37 05-08-2018

Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնություն. Վազգեն Թևանյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այսօր Հայաստանի հավաքականի ըմբիշները կրկին հաջող ելույթներ ունեցան: Ազատ ոճի 61 կգ քաշային կարգի եզրափակիչ էր հասել Վազգեն Թևանյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում մրցեց ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադայի հետ ու հաղթանակ տոնեց 5;2 հաշվով` դառնալով Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, ով նվաճում է ոսկե մեդալ: Հիշեցնենք, որ 125 կգ քաշային կարգում էլ եզրափակիչ է դուրս եկել Հովհաննես Մաղաքյանը: Երեկ ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր