2349 դիտում
09:47 12-03-2019
Էդմոն Մարուքյանը փորձության ենթարկվեց. Շարմազանովի պարտք մնացած խաշը հիշում է, Ռոբերտ Քոչարյանի ուղարկած բացիկը՝ ոչ. aravot.am
[b]«Առավոտը» նոր շարք է սկսում՝ «Փորձություն»: Մենք կփորձենք ամենատարբեր միջոցներով փորձության ենթարկել հասարակական, քաղաքական, մշակութային տարբեր դեմքերի ու պարզել՝ դիմակայո՞ւմ են, թե՞ ոչ:
[/b]
Մեր առաջին փորձության ենթարկվողը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է: Նա 3 գումարման ԱԺ պատգամավոր է, հետեւաբար հատուկ մշակված թեստ-հարցաշարի միջոցով փորձեցինք պարզել՝ ինչքանո՞վ է հետեւել տարբեր քաղաքական ինտրիգների ու միջադեպերի, հիշո՞ւմ է աղմկահարույց այն մտքերը, դրվագները, որոնք եղել են նախորդ գումարման խորհրդարաններում:
-Պարոն Մարուքյան, կարո՞ղ եք ասել՝ ո՞ր պատգամավորն էր սպառնացել էր բռնաբարել նրանց, ովքեր որեւէ կերպ կվիրավորեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ընտանիքի անդամներին:
[b]-Առաքել Մովսիսյան:
[/b]
Խոսքը իսկապես ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի մասին է: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ ԱԺ էթիկայի հանձնաժողովը գտել էր, որ խախտում կա պատգամավորի արարքում:
-Պաշտպանության նախարարի թասիբին կանգնել էր նաեւ մեկ այլ պատգամավոր: Ո՞ր պատգամավորն էր ասել՝ ականջներդ կկտրեմ լակոտ, որի համար դիմել էին Աժ էթիկայի հանձնաժողով:
[b]-Շուշան Պետրոսյան:
[/b]Խոսքը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի մասին է, որը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին գրել էր՝ «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»: Այդ խոսակցությունը սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից…»:
-Պատգամավորներից ո՞վ էր սեւ օբսիդիանից սառնարան բերել ԱԺ աշխատասենյակ, ինչը քննարկման առարկա էր դարձել:
[b]-Մանվել Գրիգորյան:
[/b]
Իսկապես ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն էր սառնարան, տարբեր կենցաղային իրեր բերել ԱԺ իր աշխատասենյակ ու փորձել յուրովի կահավորել «կաբինետը», ինչը չէր վրիպել լրագրողների աչքից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/03/11/1027797/?fbclid=IwAR2Lt64rAUGRSfi4Dwan1P2gzbociEIVyUFhuCphTyV5qSpMNLsi5wQTiKE]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
25661 դիտում
22:13 10-12-2019
Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակը դարձավ ձերբակալման պատճառ․ քիչ առաջ ձերբակալվեց գործարար Շեկոն. aravot.am
20495 դիտում
21:41 13-01-2019
Արմեն Աշոտյան. Խաշը մարսեցիք, պարոն Փաշինյան, բայց մնացածը դժվար մարսեք
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին